Ի գիտություն անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուներին

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Ի գիտություն անկանխիկ եղանակով (Արցախբանկի քարտի միջոցով) կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների

Հարգելի՛ քաղաքացիներ

Անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումն անխափան իրականացնելու նպատակով, խնդրում ենք, ովքեր անցած տարվա սեպտեմբեր ամսից մինչև ընթացիկ տարվա օգոստոս ամիսը ներառյալ, չեն ներկայացել բանկ՝ ստորագրելու օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հայտարարությունը, մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ, ներկայանան Արցախբանկի ցանկացած մասնաճյուղ (Արցախում կամ Հայաստանի Հանրապետությունում) և ստորագրեն այն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ