Բարեկարգվում են Արցախի Մարտունի քաղաքի փողոցները

ԱՀ Մարտունի քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ասֆալտապատվում են Գարեգին Նժդեհի, Կ.Ավանեսյան, Վ.Խաչատրյան փողոցները։

Իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հին եզրաքարերի ապամոնտաժում, նոր եզրաքարերի տեղադրում, սելավատար համակարգի կառուցում, ճանապարհաշերտի հարթեցում, խճապատում, մայթերի ասֆալտապատում, հենապատերի և ցանկապատերի կառուցում։

Ընթացքի մեջ են ավտոճանապարհի առաջին շերտի կառուցման աշխատանքները։ Ասֆալտապատումն իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ կազմակերպությունը` պետական բյուջեի միջոցներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ