«Հիմա ես էլ Համո Օհանջանյանի՞ն ասեմ հողատու, ասեմ՝ հանձնել է Կարսը, Արդահանն ու Կաղզվա՞նը. Ես այդպես չեմ կարծում…». Արման Եղոյանը՝ Արծվիկ Մինասյանին

Հիմա վեր կենամ ու Համո Օհանջանյանին ասեմ հողատո՞ւ, ասեմ՝ վարչապետ Համո Օհանջանյանը հող է հանձնել, Կարս է հանձնել, Արդահան ու Կաղզվա՞ն: Բայց ես այդպես չեմ ասի, որովհետև ես այդպես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ ինքը թուրքական ագրեսիայի դեմ պայքարել է մինչև վերջ, պայքարել է այնքան, ինչքան կարողացել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արման Եղոյանը:

Նա նշեց, որ ինքն Առաջին հանրապետության պատմությունն ավելի լավ գիտի, քան շատ դաշնակցականներ, և հավելեց. «Ես երբեք չեմ պիտակավորի մեր Առաջին հանրապետության հիմնադիրներին: Բայց ձեր տրամաբանությամբ՝ պետք է ասել, որ հող է հանձնել: Եթե դուք ուզում եք Հադրութն ու Շուշին հետ բերել, չպետք է ասեք, որ հանձնվել է, որովհետև հանձնվելը հետ չեն բերում, կորցրածն են հետ բերում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ