«Հիմա դուք էլ մեզ հետ պարգևավճարների թիրախի տակ եք ընկնելու…». Բաբկեն Թունյան

«Երբ քովիդի ժամանակ քննարկում էինք սոցիալական աջակցության ծրագրերը, ես ներսից տեսա «Փարոսի» համակարգը, որը դրսից լրիվ այլ տեսք ունի, ներսից՝ լրիվ ուրիշ: «Փարոսն» այնքան աղճատված պատկեր է ներկայացնում. Այդտեղ հնարավոր է գտնել մարդկանց, ովքեր ամիսը մի քանի տասնյակ դոլարի եկամուտ ունեն»,- այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Խոսելով պարգևավճարների մասին՝ նա ասաց. «Ինձ թվում էր՝ այդ թեման փակեցինք, մանավանդ, որ հիմա դուք էլ մեզ հետ այդ թիրախի տակ եք ընկնելու»:

Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ պարգևավճարները նորություն չեն, ուղղակի այլ կերպ է դա եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ