Ռուբինյանն արձագանքեց Արամ Վարդևանյանի՝ երեկվա միջադեպի անդրադարձին․ ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում

Խորհրդարանը քննարկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Այս պաշտոնում առաջադրվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:

Իր խոսքում Թովմասյանն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խորհրդարանը պետք է առանձնահատուկ դերակատարություն ունենա, և հանձնաժողովի լիազորությունները պետք է հետևողականորեն ծառայեցվեն պատերազմի արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցների խախտված իրավունքների վերականգմանը։

«Ի լուր աշխարհի պետք է շարունակ բարձրաձայնենք, որ Ադրբեջանը խախտում է հնարավոր բոլոր կոնվենցիաները»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ