Մի տնից մտել էր մյուսը եւ փող գողացել. տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին ու ձերբակալվել

 

Հափշտակության վերաբերյալ տեղեկությունը ոստիկանության Գավառի բաժնում ստացվեց օպերատիվ ճանապարհով: Օգոստոսի 7-ին քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Գավառի Ազատության փողոցի մի բնակարանից գողություն են արել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խումբը տեղազննությամբ պարզեց, որ, օգտվելով բնակարանի տիրոջ բացակայությունից, անհայտ անձը մուտքի դուռը կոտրել, մտել էր տուն, բայց ոչինչ չէր գողացել: Այդ տնից նա բաց պատշգամբով մտել էր կից բնակարան եւ հյուրասենյակի պահարանին դրված մոխրամանի միջից գողացել էր 500 դոլար ու հեռացել:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 23-ին բաժին ներկայացավ Արծրունի եղբայրների փողոցի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց, որ գողությունը կատարել է ինքը: Նախօրոք իմացել էր փողի մասին, իսկ առաջին բնակարան մտել էր միայն նպատակակետին հասնելու համար:

Գողոնը հայտնաբերվել է:

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին ու ձերբակալվել: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ