Բայդենը մոլորվել է Սպիտակ տուն մտնելիս

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տուն մտնելիս անտեսել է անվտանգության գործակալի ցուցումները: Նա Դելավերում էր գտնվում աշխատանքային այցով: Երբ նախագահը վերադարձել է Վաշինգտոն, անվտանգության աշխատակիցը նրան ցույց է տվել հատուկ արահետը, որով նա պետք է մտներ Սպիտակ տուն: Սակայնն Բայդենը չի լսել անվտանգության աշխատակցին և նրա հետևից գնացել է սիզամարգի վրայով:
Տեսանյութը հրապարակել է The Hill պարբերականն իր Twitter-ի էջում:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ այս միջադեպը Ջո Բայդենի հասցեին քննադատության նոր ալիք է բարձրացրել: Հանրապետական քաղաքական գործիչներին վրդովեցրել է այն, որ նախագահը մոլորվել է սեփական նստավայր մտնելիս. նրանք հերթական անգամ կասկածի տակ են դրել նրա ճանաչողական ունակությունները:

Համացանցի օգտատերերը նաև ենթադրություններ են արել, թե Բայդենը տառապում է տկարամտությունից: Մի քանիսն էլ նշում են, որ անվտանգության աշխատակիցն իրականում նրան նախազգուշացրել է, որ պետք է գնալ շրջացնող ճանապարհով:

Բայդենն ամենատարեց ընտրված նախագահն է: Նա պաշտոնը ստանձնել է 78 տարեկան հասակում: Մինչ այդ ամենատարեց ընտրված նախագահը Դոնալդ Թրամփն էր, ով պաշտոնը ստանձնել էր 70 տարեկանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ