Ժիրինովսկին պատասխանել է իրեն ու ռուս ժողովրդին «խոզ» անվանած ադրբեջանցի դեսպանին

«Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է ադրբեջանցի դիվանագետ Իսֆանդիյար Վահաբզադեի՝ իր ու ռուս ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքներին։

«Սոլովյով լայվ» հաղորդման եթերում Ժիրոնսկին պահանջել է քրեական գործ հարուցել։ Գրում է ռուսական ՌԲԿ գործակալությունը։

«Կոշտ նամակ կուղարկենք Ադրբեջանի Հանրապետության ղեկավարին՝ տեղում քրեական գործ հարուցելու պահանջով։ Սա վիրավորանք է։

Սա միջնադար է»,- ասել է Ժիրինովսկին։ Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես ադրբեջանցի դիվանագետ, Բելառուսում, Մոլդովայում, Շվեյցարիայում ու Պակիստանում Ադրբեջանի նախկին արտակարգ ու լիազոր դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեն վիրավորում է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովկսուն ու ռուս ժողովրդին՝ նրանց անվանելով «խոզեր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ