Կասետային ռումբի պայթյունից վիրավորում ստացվածները երեքն են. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Նախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից այսօր՝ օգոստոսի 11-ին, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացածները երեքն են։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության, իսկ երրորդինը գնահատվում է ծանր։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին Արցախի Առողջապահության նախարարությունից։

Ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության վիճակում գտնվողներն այս պահին վիրահատվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում կասետային ռումբ է պայթել, 2 սակրավոր վիրավորում են ստացել. Արցախի ԱԻՊԾ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ