«Ինչո՞ւ վաճառվեց «Որոտան» ՀԷԿ-ը. Ովքե՞ր են «Կոնտուր Գլոբալ»-ի իրական սեփականատերերը…». Արմեն Խաչատրյան

«2013-14թթ. դուք եղել եք փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար: Այդ ժամանակ վաճառվել է «Որոտան» ՀԷԿ-ը, որը տարեկան արտադրում է մինչև 1 մլրդ 160 մլն կիլովատտ էլէներգիա: Սա ստրատեգիական նշանակության օբյեկտ է, որը վաճառվեց «Կոնտուր Գլոբալ»-ին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս վաճառքին, արդյոք այս հսկայի համար վճարված 180 մլն դոլարը ա՞յն է, ինչ պետք է վճարվեր»,- «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ շատ ու շատ օրինակներ կան, երբ վաճառքից հետո կառավարումն ավելի վատ է ընթացել, քան պետական կառավարման ժամանակ, և հետաքրքրվեց. «Ովքե՞ր են «Կոնտուր Գլոբալ»-ի իրական սեփականատերերը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ