«Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը 2019-ին պետությանը նվիրաբերեց 19 մլն դոլար հեղափոխությանը աջակցելո՞ւ համար…». Լենա Նազարյան

«Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պետբյուջե է փոխանցել 3 մլրդ 165 մլն դրամ, ինչպես նաև սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19 մլն դոլար»,- այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը և հավելեց, որ այդ գումարը փոխանցվել է հեղափոխությունից հետո.
«Ինչո՞ւ, կարո՞ղ է ուզում էր աջակցել հեղափոխությանը, դրա համար 2019թ. որոշեց պետությանը նվիրաբերել 19 մլն դոլար»:

Նրա խոսքով՝ ժողովրդական լեզվով ասած, այդ 50-50-ները հարկային պարտականությունների չկատարումն էր:
Լենա Նազարյանը հավելեց, որ նաև «Երևան» հիմնադրամի 1.7 մլն դրամի վնասը լիովին փոխհատուցվել է ՀՀ բյուջե:

Վերջում նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ բանակցել պետության հետ գողացվածը վերադարձնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ