Որքան արժեն Վահե Հակոբյանի կնոջ օժիտի կտավները

Երեկ ԱԺ նիստում ՔՊ անդամ Սարգիս Խանդանյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի` ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի բովանդակությունն ու հետաքրքրվեց. «Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը»։

«Հաջողության գաղտնիքը շատ պարզ է` երբ ես լքեցի պետական ծառայությունը, սկզբից պայմանագրային եղանակով սկսեցի աշխատել «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության հետ, հետո արդեն դառա թիմի անդամ»,– ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է հայտարարգրված գույքին, պատգամավորը վստահեցրեց, որ Երևանի երկու բնակարանները ձեռք են բերվել 100 տոկոս վարկով, Իսպանիայի բնակարանը` 80 տոկոսանոց վարկով։

Նշենք, որ բացի վերոհիշյալ բնակարաններից, Վահե Հակոբյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարգրում գրանցել է նաև 17 000 ԱՄՆ դոլար արժեքով Hublot ժամացույց, 11 մլն և 12 մլն ՀՀ դրամ արժողությամբ Vocheron Constonti և Breguet ժամացույցներ։

Վահե Հակոբյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարգրում գրանցել է նաևՄարտիրոս Սարյանի երկու նկարներ` 18 և 150 հազար ԱՄՆ դոլար արժեքով և Հովհաննես Այվազովսկու 1 նկար` 200 000 ԱՄՆ դոլար արժեքով ։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ