«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 10-ին, ժամը 20։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։06-ին։ Այրվում է մոտ 20 հա խոտածածկ տարածք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ