Ինչպե՞ս է հաշվարկվում սպառած էլեկտրաէներգիայի քանակը և արժեքը

Սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առևտրային հաշվիչի գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը հաշվիչի գործակցով (հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գարծակիցների արտադրյալ) բազմապատկելու միջոցով:

Եթե առևտրային հաշվիչն ամիջապես գրանցում է էլեկտրաէներգիայի քանակը, որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրաէներգիայի այդ քանակը:

Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակությունների արտադրյալների գումարով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2016թ. օգոստոսի 1-ից սահմանված են էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները.

1. 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 33.48 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 29.48 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2. 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 35.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված րժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3. 6 (10)կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 41.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4. 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`

ա. ցերեկային սակագին` 44.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտ.ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ