«ԱԺ վիճակը կայուն ծանր է․ խորհրդարանը բուժօգնության կարիք ունի »․ Վահե Տեր-Մինասյան

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը որոշեց այսօր ևս մեկ նիստ անցկացնել, որը կտևի մինչև 20:00-ը:

«Հաշվի առնելով, որ մեր քննարկումները բավականին երկար են տևում, և մենք ունենք դեռ 10 հանձնաժողովի նախագահի ընտրություն, առաջարկում եմ օգտվենք 37-րդ հոդվածի 2-րդ կետի հնարավորությունից և այսօր ևս մեկ նիստ գումարենք՝ մեկուկես ժամ տևողությամբ»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Առաջարկին կողմ քվեարկեց 69, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

Հիշեցնեն՝ Ազգային ժողովում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ