«Սյունիքն այլևս ձեզանից չի վախենում. Ձեր թիկնապահները ծեծել են միտինգների դուրս եկած երեխային…». Սյունեցի պատգամավորը՝ Վահե Հակոբյանին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վահե Հակոբյանը:

«Ձեզանից Քաջարանում վախենում էին մինչև վերջերս: Ես սյունեցի եմ և գիտեմ: Քվեարկության արդյունքում դուք տեսել եք, որ Սյունիքը ձայն չի տվել ձեզ, որովհետև այլևս չի վախենում ձեզանից: Բայց 2014 թվականից, այո, դուք ջարդեր եք արել, և ես գիտեմ՝ ում նկատմամբ եք դուք դա արել: Ձեր թիկնապահները ծեծել են միտինգների դուրս եկած երեխային: Եվ դրա վերաբերյալ և ձայնագրություն կա, և վիդեո կա, և դա կտրվի ԱԱԾ-ին, եթե մինչ այժմ չի տրվել»,- դիմելով Վահե Հակոբյանին՝ ասաց սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ