«Լավ ա՝ տանկով չեք եկել․ կարծում էի՝ ՊԲ-ին ուղղաթիռ նվիրած կլինեիք,ոչ թե ՊԲ-ինը կօգտագործեք…».Արփի Դավոյանը՝ Վահե Հակոբյանին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Հակոբյանը:

«Ես կարծում էի, որ դուք Պաշտպանության բանակին նվիրած կլինեիք ուղղաթիռ, ոչ թե կօգտագործեիք Պաշտպանության բանակի ուղղաթիռը անձնական նպատակներով»,- դիմելով թեկնածուին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը և հավելեց. «Լավ ա տանկով չեք եկել Երևան»:

Վահե Հակոբյանը նշեց, որ ինքը լեզվի սայթաքում է թույլ տվել, և ուղղակթը եղել է ոչ թե Արցախի ՊԲ-ինը, այլ Հայաստանի ՊՆ-ինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ