«Նվերները երկտողով հետ եմ ուղարկում նվիրատուին». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ Հակոբյանի՞ն էլ են նվերներ ուղարկում, ինչպես որոշ ժամանակ առաջ ասել էր վարչապետը՝ նշելով, որ ստիպված է լինում դրա դեմ որոշակի միջոցներ ձեռնարկել։ Հակոբյանը պատասխանեց, որ իրեն էլ, իհարկե, ուղարկում են նվերեր․

«Լինում են սիմվոլիկ նվերներ, այսինքն` որեւէ հայկական արտադրության իր, որ արտադրողը կամ ինչ-որ մեկը մտածում է, որ շատ լավ կլինի, որ դա ես կրեմ, որը մեծ արժեք չունի, եւ լինում են արժեքավոր նվերներ:

Իմ փորձից  ելնելով` ես արժեքավոր նվերները նույն կերպ դնում եմ ու հետ եմ ուղարկում նվիրատուին՝ երկտողով, որ շատ շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ, Դուք ինձ նվիրել եք, բայց ես դա չեմ կարող ընդունել:

Սիմվոլիկ նվերները սիրով ընդունում եմ ու աշխատում եմ օգտագործել հայկական արտադրանքը գովազդելու շրջանակում»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ