«Ես լքեցի ՀՀԿ-ն, քանի որ չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ…». Վահե Հակոբյան

Ես լքեցի ՀՀԿ-ն, քանի որ չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում մեկնաբանելով, թե ինչու է լքել ՀՀԿ-ի շարքերը։

Նշենք, որ Հակոբյանը ՀՀԿ շարքերը լքել է 2018-ին: ԱԺ փոխնախագահ, ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ իշխանությունից զրկված ՀՀԿ-ի շարքերը այդ ժամանակահատվածում շատերն էին լքում։ «Ես այլևս չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ` այդ պահին։

Դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն, հարգելի՛ գործընկերներ»,-ասաց Հակոբյանը։ Իսկ թե ինչու չվերադարձավ ՀՀԿ, Վահե Հակոբյանը մեկնաբանեց նրանով, որ երբ որոշեց վերադառնալ քաղաքականություն, հստակ որոշում ուներ սեփական կուսակցությունը ստեղծելու։ «ՀՀԿ-ի լավ և վատ կողմերը, բացթողումները անալիզ անելով` մենք որոշեցինք ստեղծել այն կուսակցությունը, որով կկարողանայինք հանդես գալ Հայաստանի քաղաքական կյանքի մեջ»,-նշեց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ