Նշանադրությունը չեղարկելու համար վեճի պահին փեսացուն դանահակահարել է նախկին նշանածի հորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակիչը 2021 թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, նույն քաղաքի Շիրակացի և Զորյան փողոցների խաչմերուկում հանդիպել է 46-ամյա համաքաղաքացու հետ եւ վերջինիս դստեր հետ նշանադրությունը չեղարկելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ