Նավակ Ճոճողը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սերժը մահանում ա, հոգին սավառնում է երկինք և հայտնվում է Դրախտի ու Դժոխքի դարպասների առջև, դեմը Պետրոս առաքյալն է կանգնած, Սերժին տեսնելիս ասում է,
— Պարոն Սարգսյան ձեր տրամաչափի քաղաքական այրերը մեզ մոտ հազվադեպ են հայտնվում, դրա համար մենք ձեզ թույլատրում ենք, որ դուք մի օր անցկացնեք Դժոխքում մի օր էլ Դրախտում, և ինքներդ կատարեք ընտրություն թե որտեղ եք ուզում հայտնվեք։
Հետո առաքյալը Սերժին ճանապարհում ա լիֆտի մոտ, որը Սերժին իջեցնում է Դժոխքը, լիֆտի դռները բացվում են, և Սերժը տեսնում է՝ վառ կանաչ գույնի գոլֆի դաշտ, մի քիչ հեռվում ծովի ափին շքեղ յախտ ակումբ, որտեղից դեպի իրեն Սաշիկի գլխավորությամբ վազելով գալիս են իր բոլոր ավազակները։ Գոլֆ են խաղում, հետո գնում են ակումբ ընթրիքի՝ սև իկրայով, օմարներով, ավանդական քյաբաբով, մակալանով և էլի լիքը էկզոտիկ ուտեստն և ըմպելիքներով:
Իրենց հետ ընթրում է նաև Սատանան, որը իրականում շատ հաճելի, ագուրադնիյ և սիմպատիշնիյ տղա է։ Սերժը ընենց լավ է անցկանցում ժամանակը, որ չի նկատում, որ 24 ժամը լրացավ, և ինքը պետք է հեռանա, բայց դե վեր է կենում, բոլորը տխրում են, լիֆտի դռները փակվում են, Սերժը բարձրանում է վերև, և հայտնվում է Դրախտի դռների մոտ, որտեղ իրեն դիմավորում է Պետրոս առաքյալը և ուղեկցում ներս։
Մյուս 24 ժամը Սերժը անցկացնում է, ամփից ամփ թռչելով, տավիղ նվագելով և գրականություն ընթերցելով, օրը շատ ձանձրալի և երկար է անցնում, բայց ի վերջո ավարտվում է և Սերժը կրկին հայտնվում է դարպասների մոտ, Պետրոս առաքյալը իրեն հարցնում է,
— Պարոն Սարգսյան, դուք անցկացրեցիք մի օր Դժոխքում և մի օր Դրախտում, հիմա ժողովրդավարության համաձայն կարող եք իրացնել ձեր ընտրական իրավունքը և ընտրություն կատարել։
Սերժը, գլուխը քորում ա ու ասում ա,
— Դե ինչ կարամ ասեմ, Դրախտում իհարկե լավ է, բայց Դժոխքը ինձ ավելի դուր եկավ։
Առաքյալը կրկին Սերժին ճանապարհում է դեպի լիֆտ, լիֆտի իջնում է ներքև, դռները բացվում են, և Սերժը տեսնում է… չոլ, որը լցված է աղբով, իսկ իր բոլոր ընկերները հավաքում էն և սև տոպրակների մեջ էն փաթեթավորում այդ աղբը։ Սատանան մոտենում է Սերժին, գրկում է, Սերժը ասում է,
— Կներեք, չեմ հասկանում, երեկ ստեղ գոլֆի դաշտ կար, ծով կար, յախտ ակումբ կար, որտեղ մենք տղերքի հետ իկրայով բանով կայֆավատ ենք արել, իսկ հիմա ստեղ այս զիբիլանոցն է, իսկ իմ ընկերները նման են ամենա վերջին անհաջողակներին:
Սատանան, ժպտում է և պատասխանում է,
— Հարազատս, երեկ մեր մոտ նախընտրական քարոզարշավ էր, իսկ այսօր դու մեզ արդեն քվեարկել ես…