Քաղաքացիներն արդեն իսկ նկատում են Պարեկային նոր ծառայության դրական կողմերը

Ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած: Այս նպատակին հասնելու առաջին քայլը կլինի Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (հոկտեմբեր-փետրվար) տևողությամբ ուսուցման ծրագիրը:

Նպատակը՝ Նոր Պարեկային ծառայություն՝ նոր, դինամիկ արտաքին ծառայություն, որն իրականացվում է հետիոտն և մեքենաներով։

Ժամկետներ՝

Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2020թ. հունիս, դասընթացի սկիզբը՝ հոկտեմբեր։

-Ուսուցում՝ 5 ամիս,

-Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում՝ 2021թ. 1-ին եռամսյակ

Ո՞վ կարող է դիմել՝

-18-35 տարեկան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում օրենսդրությամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով,

-Անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված դեպքի) ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին,

-Ոստիկանության ծառայողները, ովքեր բավարարում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Ընդունելության վերաբերյալ՝

-Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է,

-Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում,

-ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեսթ,

-Հարցազրույց

-Դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։

Ուսուցման ընթացքի վերաբերյալ՝

-Հետաքրքիր ու դինամիկ դասընթաց խմբերով, տեսական մասի մինիմումով, թիմային ու գործնական պարապմունքները գերակշռելու են,

-Տակտիկական վարժություններ ու կրակային պատրաստականության ինտենսիվ դասեր,

-Արտասահմանյան իրավապահ մարմինների մասնագետների կողմից հատուկ պատրաստականության դասընթացներ,

-Մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պատգամավորների, դեսպանների հետ հաճախակի հանդիպում-քննարկումներ, առաջնորդության դասեր,

-Նախատեսված են օտար լեզուների դասընթացներ,

-Ընթացիկ հաճախակի թեսթեր, որոնք կհեշտացնեն ավարտական քննությունը։

Ծառայության գրավչությունը.

-Ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո անմիջապես նշանակում պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար։

Վարձատրության վերաբերյալ՝

Ուսուցման ողջ ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68.000 դրամի չափով տրվում է վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձի պահպանում ։
ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը՝ 320.000 ՀՀ դր (հարկված՝ 237.400դր):
Ծառայության արտաքին տեսքի վերաբերյալ՝

միջազգային ստանդարտներին համապատասխան պարեկային ծառայության նոր տեսակի համազգեստ, նոր տեխնիկական ու հատուկ միջոցներով հագեցվածություն, նոր ավտոմեքենաներ։
Կարիերայի հեռանկարները՝

Պարեկային ծառայության աստիճանակարգով աճ, ցանկության ու մասնագիտական համապատասխանելիության դեպքում ոստիկանության համակարգում այլ ծառայությունների անցում:

  • Մասնագիտական առաջընթաց, քրեական ոստիկանությունում ծառայելու հնարավորություն:
  • Մասնագիտական անվճար բարձրագույն կրթություն ստանալու հեռանկար:
  • Սոցիալական երաշխիքները ներառում, սակայն չեն սահմանափակվում՝
  • ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում ծառայողի և նրա ընտանիքի անդամին տրվող մեկանգամյա դրամական օգնություն սահմանված չափով,
  • ամուսնության, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան կամ տարերային աղետի հետևանքով ծառայողի գույքին վնաս պատճառվելու դեպքում մեկանգամյա դրամական օգնություն,
  • ծառայողին և ընտանիքի անդամներին՝ անվճար բժշկական օգնություն ռազմաբժշկական հաստատություններում,
    այլ բժշկական հաստատություններում ծառայողի և նրա ընտանիքի անդամի բժշկական սպասարկումը 50% զեղչով՝ ներառյալ ոլորտում
  • «թանկարժեք» համարվող վիրահատությունների և բժշկական միջամտությունների համար,
    հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն,
  • ծառայության ժամանակահատվածում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ծառայողների կողմից բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և չափերով։

20 տարի ոստիկանության ծառայությունից հետո՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով միանվագ վճար, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործակցի հիմքով զինվորական թոշակ։

Հարցերի և առաջարկությունների համար կոնտակտներ՝

ՀՀ արդարադատության նախարարություն՝ +37410 594028; patrol@moj.am
ՀՀ Ոստիկանության կրթահամալիր՝ +37410 770981;+37410 778033 info@edupolice.am:
ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ +37411584971, kadrer@police.am:
Եկե´ք ոստիկանություն…

Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ