«Հայաստանի բյուջեն տեսանելի ապագայում կավելանա ևս 20 միլիարդ դրամով…». ՀՀ էկոնոմիկայի նախարար

Էլեկտրոնային ծառայություններ մատուցողները հաճախ հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում: Հայաստանում գրացված էլեկտրոնային ծառայություններ մատուցողները հարկվում են ավելացված արժեքի հարկով, իսկ չգրանցվածներն այդ հարկատեսակով չեն հարկվում:

Հարկումը չի խոչընդոտի ընկերությունների գործունեությանը՝ ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հայաստանը ոչ առաջին, ոչ էլ վերջին պետությունն է, որ էլեկտրոնային ծառայությունների մասով հարկում է կիրառելու: Հարկատեսակը նաև գործում է, օրինակ, Ռուսաստանում և Բելառուսում:

Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար — Դեռևս որևէ դեպք չի գրանցվել, որ մտցնեն այդ հարկատեսակը, և միջազգային կազմակերպությունները լքեն այդ երկիրը:

Յոթ խոշոր երկրների ֆինանսների նախարարները G7 գագաթնաժողովում ևս խոշոր ընկերություններին էլեկտրոնային ծառայությունների համար հարկել համաձայնության են հասել: Որ ընկերությունները կրկնակի հարկման խնդիր չունենան, G7-ի անդամ ֆինանսների նախարարները որոշել էլեկտրոնային ծառայություններ մատուցողներից նաև շահութահարկ գանձել:

Վահան Քերոբյան — Իրենց ծառայություններ մատուցած երկրում պարտավոր են վճարել նաև շահութահարկ և այդ շահութահարկը պետք է լինի ոչ քիչ, քան 15 տոկոս: Եվ սա նշանակում է հարկերի վերբաշխում՝ հոգուտ փոքր երկրների: Այս պարագայում Հայաստանը նմանատիպ կարգավորումների ոլորտում իր երկկողմ հարաբերությունները կարգավորելուց հետո նաև կկարողանա էապես մեծացնել միջազգային կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկը:

Հայաստանում էլեկտրոնային տարբերակով ծառայությունների մատուցման ծավալն այնպիսին է, որ օրենքի կիրառման դեպքում, ըստ նախարարի, մեկ տարում բյուջե կմուտքագրվի 20 միլիարդ դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ