Կոտայքի մարզում Opel-ը բախվել է կամրջի բետոնե սյանը. հայրը, մայրն ու երեխան մահացել են

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Opel Corsa մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը։

Վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման փրկարարական ջոկատը՝ հրամանատար Ս. Բիձյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ