Քաղաքական առումով արդեն մի քանի քաղաքական ուժերի հետ մերձեցած և տարբեր դիրքերով հարաբերություն ունեցած կուսակցությունը պահանջում է տղա լինել

Դաշնակների ինքնավստահության քվեն, թե անբարոյականությունից հոտ չի գալիս

Քաղաքական առումով արդեն մի քանի քաղաքական ուժերի հետ մերձեցած և տարբեր դիրքերով հարաբերություն ունեցած կուսակցությունը պահանջում է տղա լինել։

Լինենք:

Ու սկսենք ասելուց, հիշեցնելուց, վերստին թարմացնելուց՝ ով եք դուք և ինչ եք արել այս երկրի համար․․․

Կապիտուլացիա և հողատու բառերը , որ այդքան շատ եք օգտագործում, ինչու եք մոռանում պատմությունը, չէ որ այն իրեն հիշեցնելու սովորություն ունի․
Բաթումի պայմանագիր
Ալեքսանդրապոլի պայմանագիր
Մոսկվայի, Կարսի պայմանագրեր

Ընդամենը մի քանի շեշտադրում դաշնակցության կառավարած տարիներից, որի ընթացքում ուղղակի աճուրդի դրվեցին հայկական հողերը: Հենց արթնանանք, և տղա զգաք, նույն ամբիոնից բացատրեք՝ ինչու է դաշնակների արխիվը մինչ օրս փակ և չի թույլատրվում ուսումնասիրել։

Ինչու, երբ դաշնակներն էին փորձում դարավոր թշնամու հետ հաշտություն գտնել ու կնքել՝ հանուն երկրի ապագայի, դա կարելի էր, դա տղայավարի էր:
Պարոնայք դաշնակներ, գուցե բարի լինեք բացատրել, թե ինչ ճանապարհով պատերազմի ընթացքում սփյուռքից հավաքագրված գումարները հայտնվեցին մանդատաբաղձ Իշխան Սաղաթելյանի անձնական հաշվին և հետո անհետացան:

Ասել է, թե իրենց ճամփով գնացին Փոքրիկ Իշխանի ազգային հոգու թրթռումները չափելու գերազնիվ նպատակով:

Ազգային կուսակցություններից ամենապոռոտախոսը՝ Դաշնակցությունը, կոնկրետ ասոցացվում է դավաճանության հետ, բայց ձեր հայրերը դավաճանում էին իրենց քաղաքական միավորի շրջանակում և գոնե ի ցույց էր դրվում, թե պայքարում են այս երկրի համար:

Մինչդեռ դուք նրանցից ժառանգել եք ֆիզիկականի հասնող անբարոյականությունը: Կապ չունի, թե ում հետ, կապ չունի՝ ինչ պայմաններում, նույնիսկ՝ որ դիրքում․ կարևորը ՝տաք լինի, կերակրատաշտը լիքը լինի։

Ինչ են անվանում անընդհատ / զուգընկեր / գործընկեր փոխող, սակայն նույն անկանոն վարքը դրսևորողին?
Ճիշտ է, դաշ…. վայ, կներեք, անբարոյական:

Անբարոյականին ինքնավստահությունն է պակասում, այն էլ իրենք իրենց տվեցին:

Տղա եղեք և պատմության փաստերի հետ քննություն բռնեք․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ