«Ժողովուրդ ջան, կապիտուլյացիա տեղի չի ունեցել»․ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը բացատրեց բառի նշնակությունը

Կապիտուլյացիա (լատ.՝ capitulum), միջազգային իրավունքում՝ հաղթող կողմի պայմաններով կամ հրամանատարների համաձայնությամբ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի կամ նրանց զորամասերի դիմադրության դադարեցումը ռազմական գործողությունների թատերաբեմում և ռազմական շրջաններում և պատերազմող պետության զինված ուժերի հանձնումը հաղթող կողմին։

Որպես կանոն՝ կապիտուլյացիայի ժամանակ պարտավորություններ են դրվում (քաղաքական, տնտեսական, ռազմական, և այլն) պարտված կողմի վրա։ Այն պայմանավորում է ողջ սպառազինության, ռազմական, նավերի ու ինքնաթիռների, ամրոցների, ամրացված ռազմակետերի և ռազմական գույքի հանձնումը հակառակորդին, իսկ անձնակազմը հաղթողին է հանձնվում որպես գերի։

Անվերապահ կապիտուլյացիան սովորաբար կնքվում է հակառակորդի ռազմական ուժերի լրիվ ջախջախման ժամանակ, երբ պարտված պետությունը ճանաչում է այդպիսի ջախջախումը և հանձնում ամբողջ զինված ուժերը։

Հաղթող կողմը կարող է պարտված պետության գերագույն իշխանությունը ժամանակավորապես վերցնել իր ձեռքն ու հաստատել օկուպացիոն ռեժիմ։ Անվերապահ Կապիտուլյացիայի օրինակ է Հիտլերյան Գերմանիայի ու Ճապոնիայի կապիտուլյացիան ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ