«Սաշիկից ևս 11.5 մլն դոլար գանձվել է». Արթուր Վանեցյան

Պետությանը փոխանցվել է 18,5 միլիոն դոլար, իսկ այն մնացած 11,5 միլիոն դոլարը եղել են հարկային պարտավորություններ, չարաշահումներ եւ այլն, որը գանձվել է կոնկրետ ակտերով:

Այսինքն, հարկային ակտ է գրվել եւ գումար է վճարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը գումար վերադարձնելու հարցին:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ քրեական գործը դեռ շարունակվում է եւ ընթացքում նոր տեղեկություններ կլինեն Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի մասին:

Հարցին, թե ո՞ւմ հորդորով է վերադարձվել գումարը եւ ի՞նչ պայմանով, Վանեցյանն ասաց. «Թող այդ հարցին պատասխանի գումար վերադարձնողը: Ես պարոն Ալեքսանդր Սարգսյանի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել, որեւէ բան չեմ պայմանավորվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ