Կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման նպատակով

ՀՀ Կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով:

Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում:

130 մլն դրամից համայնքներում նախատեսված ծրագրերի իրականացմանն ուղղվել է 85 մլն դրամ, այդ թվում՝ Դալարիկի մանկապարտեզի մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում, Լեռնագոգի մշակույթի տան մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում, Մյասնիկյանի մանկապարտեզի սանհանգույցի

հիմնանորոգում, Ակնաշենի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում, Նորապատում երկու հակակարկտային կայանի տեղադրում և Տ-3-61/Մ-5/(Նորապատ)-/Հ-17/1,7կմ հատվածին հարող տարածքի աղբահանության իրականացում, Բամբակաշատում խորքային հորի պոմպի վերանորոգում, Այգեվանում խորքային հորի կահավորում, Ջրաշենի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում, Վարդանաշենի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում, Գրիբոյեդովի մշակույթի տան տանիքի

հիմնանորոգում, Դաշտի մշակույթի տան տանիքի հիմնանորոգում, Ծիածանում խորքային հորի կահավորում, Ապագայի մարզադահլիճի դռների և պատուհանների տեղադրում, Պտղունքում խորքային հորի էլեկտրասնուցման համակարգի կառուցում, Արգավանդի խմելաջրի համակարգի հիմնանորոգում և մշակույթի տան տանիքի,

հիմնանորոգում ու պատուհանների փոխարինում, Լուկաշինում խորքային հորի կահավորում և խողովակաշարի կառուցում, Հուշակերտում խորքային հորի կահավորում, Ալաշկերտում խմելաջրի համակարգի կառուցում, Ջանֆիդայում խմելաջրի համակարգի կառուցում, Արաքսում (Արմ.) 2 հակակարկտային կայանի

տեղադրում, Ծաղկալանջում խորքային հորի կահավորում, Բերքաշատում խորքային հորի կահավորում, Արտամետում տնամերձ հողամասերի ոռոգման ցանցի ընդլայնում և կառուցում, Նոր Կեսարիայի վարչական տարածքում Արաքս գետի վրա գտնվող կամրջի վերանորոգում:

Դպրոցներում առաջնային կարևորություն պահանջող հիմնախնդիրների լուծմանն էլ ուղղվել է 55 մլն դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ