Հռոմի Պապին 3 փամփուշտներով ծրար են ուղարկել

«ՌԻԱ Նովոստի» գորկալությունը, հղում անելով Messaggero թերթին, գրում է, որ Միլանի մերձակայքում գտնվող Պեսկյեր-Բորոմեո քաղաքի փոստի աշխատակիցները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ծրար են ուղարկել՝ 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով։

Փամփուշտներով ծրարն առգրավվել է կարաբիներների կողմից: Ծրարի վրա երևում էր հասցեն՝ «Պապին, Վատիկան քաղաք՝ Սուրբ Պետրոսի հրապարակ»:

Ըստ աղբյուրի՝ ծրարի ներսում եղել է նաև գրություն, որում հիշատակվում է Վատիկանում ֆինանսական գործարքների մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ