Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղարիբյանը ներկայացրեց Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը։
Նա նշեց, թե անհրաժեշտ է երեք ընկերության մասնակցություն, սակայն այս պահին արդեն արձագանքել է երկու ընկերություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ այս նախագծի նպատակն է զինված ուժերի սննդի ապահովմանը հատկացված միջոցները առանց ավելացնելու մի քանի անգամ բարձրացնել սննդի որակը:
«Նպատակը շատ լավն է, և այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է պարտավորություն ունենան կապիտալ նորոգման ենթարկել ճաշարանները, սննդի որակի, մատակարարման և անվտանգության մակարդակը բարձրացնել, պաշտպանել աշխատատեղերը՝ նույն մարդկանց ներգրավելով վերապատրաստումների միջոցով», — ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չեն անում այս ծրագիրը մրցույթով, Փաշինյանն ասաց, որ պաշտպանության նախարարը բաց հայտարարությամբ հանդես է եկել և փոխնախարարից հետաքրքրվեց, թե հիմա այս մեխանիզմներով պոտենցիալ մտահոգությունները հաղթահարե՞լ են, թե՞ բաց կա: