Սպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝  հավելելով, որ հանրապետության տարածքում օգոստոսի 8-ին, 10-ին, 12-13-ն առանձին շրջաններում, 9-ին, 11-ին շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Ըստ աղբյուրի՝ քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ Երևան քաղաքում՝ օգոստոսի 8-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո, 10-ին, 12-13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ