Ադրբեջանցիները 3 օր առաջ էին կրակել մատակարարաման մեքենայի վրա, ոչ մեքենային, ոչ վարորդին վնաս չի եղել. Երասխի բնակիչ

Ադրբեջանական զինված ուժերը մատակարարաման մեքենայի վրա 3 օր առաջ են կրակ բացել։

Բարեբախտաբար, ոչ մեքենային, ոչ վարորդին վնաս չի եղել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Երասխի բնակիչ Կարինե Իշխանյանը։ Նա նշեց, որ մեքենան անցնում էր ռուսական զորամասերի հարևանությամբ անցնող ճանապարհով։

«Ադրբեջանական դիրքը այդ ճանապարհին հարող տարածքում է, նույն այդ ճանապարհով են գնում դեպի ռուսական զոմարաս։ Ճանապարհը գյուղից մոտավորապես 7-8 կիլոմետր հեռավորության վրա է։ Կրակոցները մեր կողմ չի հասնում»։

Նա տեղեկացրեց, որ այսօր դեռ կրակոցներ չկան։ «Գիշերը էլ հատուկենտ կրակոցներ էին հնչում։ Երեկ էլ կրակոցներ կային։ Այսօր առայժմ դեռ խաղաղ է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ