«ԱԺ ընդդիմադիրների դեմքի ամեն միմիկա ազդում է իրենց քաղաքական հեռանկարի վրա»․ Վահագն Հովակիմյան

Ես համոզված եմ, որ այն կադրային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում նոր կառավարության կազմավորման ընթացքում, միտված են հանրային սպասելիքները, մեր նախընտրական ծրագիրը իրականացնելուն, որին ՀՀ քաղաքացիները կողմ են քվեարկել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Իսկ դրանց պրակտիկ կիրառումը կտեսնենք արդեն իրական կյանքում: Նախարարների փոփոխությունը չի նշանակում, որ ձախողում է տեղի ունեցել: Օրինակ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շատ երկար պաշտոնավարել է այդ նախարարությունում, սակայն որևէ ձախողում չի եղել:

Սրանք պարզապես կադրային փոփոխություններ են»,-ասաց նա: Դիտարկմանը, որ վերջին երեք տարիներին այդպես էլ չիրականացվեց վեթինգ, արդյոք առաջիկա ժամանակահատվածում այդ ուղղությամբ քայլեր կարվեն, իշխող խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Իրականությունը մի քիչ այլ է, քան ներկայացվում է: Դատաիրավական ոլորտում բարեփոխումները մեկնարկել են 2018-ին, երբ մենք դեռ մեծամասնություն չունեինք ԱԺ-ում: Այս գործընթացն ընթանում էր, և այն մարտավարությունը, որ ընտրել էինք մենք այն է՝ անել խորքային բարեփոխումներ, այսինքն այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավորություն չեն տա դատաիրավական ոլորտում վերադարձը հնին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ