«Կարող ենք գերանդին առնել, աջ, ձախ անել և «հնձել» բոլորին»․ Նիկոլ Փաշինյան

«Ես այս ողջ քննարկումը կարևոր եմ համարում, որ մենք այսօր հասել ենք պետական կառավարման համակարգի թափանցիկության մի աննախադեպ մակարդակի, եւ դա մեզ հնարավորություն է տալիս բաց, ուղիղ, ազնիվ, բայց ոչ «ափալ-թափալ» քննարկում ունենալ եւ հասնել բալանսավորված որոշումների»:

Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստում ասաց վարչապետը՝ անդրադառնալով պարգևավճարների շուրջ բարձրացված աղմուկին:

«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ մի քայլ հնձել, բայց դրա արդյունքով կառաջանան հետեւանքներ, որոնք տասնյակ տարիներում հնարավոր չի լինի կարգավորել:

Պետական կառավարման համակարգը զգայուն է  մարդու օրգանիզմի համար և  ոչ ճիշտ լուծումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ