Գորիսի ոստիկանները ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Օգոստոսի 5-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ ծառայողները Գորիս-Կապան ճանապարհի Կատարի տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգել են 46-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ 66-11» մեքենան։ Մեքենայի թափքում հայտնաբերվել է շուրջ 4 խմ վառելափայտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Վարորդը հայտնել է, որ օգոստոսի 5-ին Շուռնուխ գյուղի Կատարի տարածքում ապօրինի ծառահատում է արել:

Հայտնաբերվածը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ