Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Իր խոսքում վարչապետը նշեց, որ նման դրամաշնորհներ էլի են եղել և կրկին կլինեն:
Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի վայրկյան կոռուպցիոն երևույթների դեմ պայքարում զգոնությունը չպետք է թուլանա. «Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են:
Այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք ձերբակալություններ, վկայում է այդ մասին: Սակայն, եթե այդ երևույթը կա, մենք ամսական ոչ թե 1-2 նման ձերբակալություն ունենանք, այլ 10, 20 և ավել:
Ինձ չի հետաքրքրում՝ այդ մարդը գործող պաշտոնյա է, թե՝ նախկին, որ կուսակցությունից է, իմ ընտանիքի անդամն է, հարևանի ընտանիքի անդամն է: ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը: Այս հարցի վրա պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել»: