Մեսսին արտասվել է` «Բարսելոնային» հրաժեշտ տալիս

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լինոնել Մեսսին չի կարողացել զսպել արցունքները իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից հեռանալուց առաջ տված ասուլիսի ժամանակ։ Հրաժեշտի ասուլիսի ընթացքում ֆուտբոլիստն ասել է․

«Ես այստեղ եմ եղել 13 տարեկանից՝ ամբողջ կյանքս: 21 տարի անց ես ստիպված եմ հեռանալ ընտանիքիս՝ երեք փոքրիկ կատալոնացի-արգենտինացի երեխաներիս ու կնոջս հետ։ Եվ ես չեմ կարող խոստանալ, որ մենք չենք վերադառնա, քանի որ սա իմ տունն է»։

Ավելի վաղ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտնել էր, որ արգենտինացին կտեղափոխվի ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբ։ Լապորտան ասել էր, որ արել է ամեն ինչ, որ Մեսսիին պահի իր թիմում։

Մեսսին ակումբի հետ նոր պայմանագիր չի կնքել՝ աշխատավարձի հիսուն տոկոսով կրճատման պատճառով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ