Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրը շարունակում է հրատապ մնալ. քաղաքապետարան

Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը: «Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը:

«Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն իր ողջ մարդկային ու տեխնիկական ներուժով լծված է խնդրի կարգավորման գործին, բայց դա բավարար չէ:

Ջրի պաշարները սուղ են, մինչդեռ մեր այն քաղաքացիները, ովքեր բնակվում են ցածրադիր գոտիներում և ում հասանելի է խմելու ջուրը, անխնա և հաճախ ոչ նպատակային օգտագործում են այն: Խնդրում ենք, հնարավորինս խնայողաբար օգտագործեք ջուրը, հիշեք՝ հազարավոր մեր համաքաղաքացիներ զրկված են կենսատու հեղուկից։ Եվս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ