Թուրքիայի Դալաման օդանավակայանի մոտակայքում անտառային հրդեհ է բռնկվել

Այսօր հրդեհ է բռնկվել Թուրքիայի հարավ-արեւմուտքում՝ Դալաման միջազգային օդանավակայանի մոտ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Հրդեհվել է անտառային տարածքը, որը գտնվում էր թռիչքուղուց 400-500 մ հեռավորության վրա: Օդանավակայանի տերմինալի շենքից երեւացել է կրակը: Որքանով հասկացանք, չնայած հրդեհին, օդանավակայանը շարունակել է գործել»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես տեղեկացրել է թուրքական TRT հեռուստաալիքը, ներկայումս օդանավակայանի տարածքում հրդեհի դեմ պայքարը շարունակվում է. փորձում են կրակը մարել ինչպես օդից, այնպես էլ ցամաքից:

Դալաման օդանավակայանը գտնվում է Մուղլա նահանգի համանուն քաղաքի մոտ: Այնտեղ թռիչքներ են իրականացնում, մասնավորապես, ռուսական «Աէրոֆլոտ», «Պոբեդա», «Ս 7» ավիաընկերությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ