Մալիշկա գյուղում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 7-ին՝ ժամը 17։41-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մալիշկա գյուղի 2-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:33-ին: Այրվել են մոտ 100 հակ անասնակեր և տանիքի ծածկի (40 քմ) մոտ 20 քմ հատված:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ