Ինչպես պաշտպանվել մոծակների խայթոցներից. գործնական խորհուրդներ

Մոծակների դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ կան: Կարող եք ընտրել, թե դրանցից որն է ձեզ հարմար, և «մանր տհաճությունները» չեն ազդի Ձեր ամառային տրամադրության վրա:

Ինչպե՞ս պայքարել մոծակների դեմ: Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց մյուսներից ավելի շատ կծում:

Տարածված վարկածներից մեկը արյան տարբեր խմբերն են: Մաշկաբանների խոսքով՝ արյան խմբերից մեկն առավել գրավիչ է մոծակների համար, քան մյուսը: Նրանց կարծիքով՝ իրենց զոհին մոծակներն ընտրում են հոտով:

Սակայն ճապոնական հետազոտությունների համաձայն՝ արնախումները հաճախ կծում են արյան 1-ին խումբ ունեցողներին: Մոծակները կարողանում են որոշել արյան համը նախքան այն փորձելը:

Ինչպիսի՞ հագուստ ընտրել.

Ավելի լավ է՝ կանխել խայթոցները, քան պայքարել դրանց հետևանքների հետ: Այդ իսկ պատճառով Ձեզ և Ձեր առողջությունը պահպանելու համար պետք է պաշտպանվել:

Անվտանգ «ոչ քիմիական» միջոց է փակ հագուստը: Բնության գրկում հանգստանալիս երկար թևքերով հագուստ ընտրեք: Ընդ որում, կօգնի վառ հագուստը: Ի տարբերություն սև հագուստի՝ մոծակներն այն չեն սիրում, այդ պատճառով ակտիվորեն չեն հարձակվի: Սակայն եթե շոգ է, և ձեռքերն ու ոտքերը մերկ են, կարելի է մոծակների խայթոցների դեմ պայքարող միջոցներից օգտվել:

Ինչպե՞ս պաշտպանվել.

Խայթոցներից կօգնեն ազատվել հատուկ կրեմները, սփրեյներն ու լոսյոնները: Սակայն խանութից գնված միջոցները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել: Եթե նման հակվածություն կա, պետք է խորհրդակցեք բժիշկի հետ: Կամ փորձել, այդ միջոցից մի փոքր քսել նախաբազուկի վրա և սպասել որոշ ժամանակ, և եթե գրգռվածություն չի լինում, ապա կարելի է օգտագործել:

Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին.

Երեխաներին այդ միջոցը խորհուրդ է տրվում քսել 2-3 տարեկանից: Եթե երեխան ալերգիկ չէ, ապա այդ միջոցները վնաս չեն հասցնի:

Ի՞նչն է «վախեցնում» մոծակներին.

Նորարարությունների թվում է հակամոծակային բրասլետները: Նման բրասլետները հագեցած են բուսական էքստրակտով (օրինակ՝ երիցուկով): Այն կարող է աշխատել մինչև 140 ժամ:

Փակ տարածքներում մոծակներից ազատվելու համար անհրաժեշտ է ցանցեր տեղադրել: Արդյունքն ավելի լավ կլինի, քան, եթե եթերային յուղեր ցանեք:

Մոծակները չեն սիրում նաև ծխի հոտեր: Դրանց վանում է նաև ծխախոտի և կատվախոստի (վալերյանկա) հոտերը:

Ի՞նչ անել, եթե ի վերջո մոծակը կծել է.

Եթե փոքր արնախումն արդեն կծել է, ապա պետք է նվազեցնել քորը: Այս դեպքում ևս հատուկ կրեմներ և լոսյոններ են օգտագործվում: Կարելի է նաև ժողովրդական միջոցներ ընտրել.

Ամենապարզ միջոցը կալենդուլայի թուրմն է: Կամ 1 թեյի գդալ սովորական սոդայի լուծույթով, մեկ բաժակ ջրով և կիտրոնի հյութով թրջել կծած հատվածը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ