4 տարեկան երեխայի վնասվածքը խաղի ժամանակ ընկնելու հետևանք չի եղել, այլ՝ վրաերթի

ՀՀ Ոստիկանությունը հայտնում է․

Օգոստոսի 6-ին, ժամը 10.05-ին, հիվանդանոց տեղափոխված 4-ամյա տղայի ծնողները հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է խաղալիս ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 09.30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում երեխային վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21099»-ի վարորդը, որը հրավիրվել է բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:

Կատարվում է քննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ