Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում մեկնարկել են կապիտալ վերակառուցման աշխատանքները

ՀԱՊԱԿ-ում մեկնարկել են կապիտալ վերակառուցման աշխատանքները։

Նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2024-ին։ Մասնաշենքերը և ենթակառուցվածքները կվերակառուցվեն, նորերը կկառուցվեն փուլերով։

«Արդեն 2022-ին կունենանք նոր ընդունարան, ինտենսիվ բուժօգնության պալատներ, երկու հոգեբուժական բաժանմունք, զինակոչիկների փորձաքննության բաժանմունք, լիովին արդիականացված խոհանոց, նոր կոյուղագծեր, մաքրման կայան և այլն»,- ասված է կենտրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ