Վիճաբանություն-դանակահարություն՝ ավտովթարից հետո. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։

Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորը օպերատիվ տվյալներ է ստանում, որ նշված վթարից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Սերժիկ Գրիգորյանը, ում բնակության վայրն ու ծննդյան տարեթիվը ճշտվում է, դանակով հարվածել է 24-ամյա Վահան Միրզոյանին, և ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներ է ստացել նաև ներկա գտնվողներից 22-ամյա Վահան Մեսրոպյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ