Նոր կյանքում երեք նոր կյանք է ավելացել

Նոր կյանք գյուղում՝ երեք նոր կյանք: 4 տարվա դադարից հետո 25-ամյա Լաուրան իմացավ, որ կրկին մայրանալու է՝ այս անգամ եռյակ է լույս աշխարհ բերելու: Արդեն 4 որդիների հայրը լուրն իմանալու պահին առաջինը մտածել է երեխաների առողջության մասին, հուզվում է:

Բնական ճանապարհով եռյակի հղիություն բժշկական պրակտիկայում հազվադեպ է հանդիպում: Արեգի, Արենի և Արամի ծնունդը ոչ միայն ընտանիքի, այլև հիվանդանոցի համար մեծ իրադարձություն էր: Փոքրիկներից յուրաքանչյուրի քաշը ծնվելու պահին եղել է մոտ 2 կգ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ