Ստեփանակերտում պատռել են Անդրեի համերգի պաստառը

Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են պատռում Ստեփանակերտում երգիչ Անդրեի համերգի վերաբերյալ փակցված պաստառը:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 8-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսված է երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ Արցախ» խորագրով համերգը:

Անդրեն ծնվել է Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ Վաղ տարիքում նրա ընտանիքը նկատել է, որ Անդրեն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտության հանդեպ։ Նա սկսել է երգել 3 տարեկանից, երբ իր բեմն աթոռն էր, բարձրախոսը՝ ջերմաչափը, իսկ հանդիսատեսը՝ ընտանիքի անդամները։

Երբ Անդրեն 6 տարեկան էր, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում հաճախում էր դաշնամուրի դասընթացների։ 3 տարի սովորելուց հետո նա գրեց իր առաջին «Աղոթք» երգը՝ նվիրված Աստծուն։ Արցախյան պատերազմի ընթացքում Անդրեն ելույթ էր ունենում «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթում, որը հանդես էր գալիս պաշտպանության բանակի զորամասերում։ Երբ նա 15 տարեկան էր, մասնակցեց «Ճանապարհ դեպի Վերածնունդ» երաժշտական մրցույթին, որտեղ զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը։

Տարիներ անց Անդրեն սկսեց հանդես գալ որպես անհատ վոկալիստ՝ «Ղարաբաղ» կոչվող փոփ-ջազային խմբում։ Նա շրջագայել է Հայաստանի տարբեր շրջաններ և Արցախ՝ իր խմբի հետ միասին։ Երգելու հետ մեկտեղ Անդրեն նաև խաղացել է Ստեփանակերտի Դրամատիկական Թատրոնի մի շարք ներկայացումներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ