«Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները ԱԺ որ հանձնաժողովները կղեկավարեն

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի՝ պետական-իրավական հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, տարածքային կառավարման,

տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների կազմում:

Այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի տնտեսական հարցերի, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների կազմում:

Այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ