Փլուզում Սիսիանի բժշկական կենտրոնում

Սիսիանի բժշկական կենտրոնում փլուզում է տեղի ունեցել։ Կենտրոնի տնօրեն Անի Գրիգորյանը Factor.am-ին հայտնեց, որ շենքում իրականացվում էին հիմնանորոգման աշխատանքներ, սակայն փլուզման պահին ներսում աշխատակիցներ չեն եղել։

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Փլուզման հետևանքով 2-րդ հարկի բետոնե պանելները պոկվել ընկել են 1-ին հարկի բետոնե պանելների վրա։ Այնուհետև պանելները հայտնվել են նկուղային հարկում։

Այս պահին բժշկական կենտրոնում շինարարական աշխատանքները դադարեցված են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ