Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 16:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:49-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական

ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ