Պաշտպանության և առողջապահության ոլորտները կհամալրվեն բարձր որակավորմամբ բժշկական կադրերով

ՀՀ կառավարության նիստում հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։

Որոշման ընդունումը պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրում՝ ըստ համապատասխան մասնագիտությունների:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է կլինիկական օրդինատուրայի 10, առողջապահության նախարարությանը՝ 58, Արցախի Հանրապետությանը՝ 17, պաշտպանության նախարարությանը՝ 10 ընդունելության տեղ։ ՊՆ-ին հատկացվել է նաև ինտերնատուրայի 67 ընդունելության տեղ։

Վերոնշյալ թվաքանակները ձևավորվել են՝ հիմք ընդունելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ինչպես նաև միջպետական և միջգերատես­չական պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետությունների բժշկական բարձրա­գույն ուսումնական հաս­տա­­տություններում ուսումնառությունն ավարտող, 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչման ենթակա և ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախարարու­թյան պատ­վերով ԵՊԲՀ-ի ինտերնատուրա 1 տարի ժամ­կետով ուսում­­նառու­թյան գործուղվելու ցանկություն հայտնած քաղա­քացի­ների թիվը:

Արցախի Հանրապետությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը։ Դրանք ներկայացնելիս հաշվի են առնվել առողջապահական համակարգում և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը, ինչպես նաև մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու և Երևանի կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը։

Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացման նպատակն է կանոնակարգել ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը: Օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:

Որոշմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը թույլատրվել է համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա տրամադրված տեղերի շրջանակում իրականացնել թափուր մնացած տեղերի վերաբաշխում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ